Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտները
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալապես նշանակալի տարածքներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ և սպորտային օբյեկտներ) մաքրման և ականազերծման աշխատանքները: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջից։
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը սոցիալապես նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ. չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անհրաժեշտ անվտանգության միջոցները»,- ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ՊՆ. Արցախում ականազերծումն իրականացվում է «Ուրան-6» համալիրով
- ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ղարաբաղում ականազերծման հաջողությունները