04.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք, 14 մարդ մահացել է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ հունվարի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 160220 դեպք, որոնցից 144831-ն` առողջացած, 2864-ը` մահվան ելքով:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11834 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 598705 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1201 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք: Ունենք 740 առողջացած և 14 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 691 է»,- ասված է ԱՆ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- 03.01.2021. Հայաստանում մինչ օրս մահացել է կորոնավիրուսով 3538 հիվանդ
- 02.21.2021. Հաստատվել է է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք, մահացել է 8 մարդ
- 31.12.2020. Կորոնավիրուսի 531 նոր դեպք է գրանցվել, 21 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում