Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը ամանորյա կերուխումից հետո
Դիետոլոգը ներկայացրել է մի քանի կարևոր գործողություններ, որոնք պետք է իրականացնել ամանորի սեղանների շուրջ օրգանիզմը ծանրաբեռնելուց հետո, գրում է zdr.ru-ն։
Օգտագործե՛ք կանաչիներ
Հազարը շատ օգտակար է շատակերության դեմ պայքարում։ Դանդաղ ծամելով կանաչ տերևները, դուք երկար ժամանակ քաղց չեք զգա, իսկ ստամոքսը կբեռնաթափվի։
Ջուր խմե՛ք
Տոնական սեղանի շուրջ հայտնված մարդու համար գլխավոր պատվիրանը սննդի վրա «չնստելն» է։ Բացի ուտելուց, կարևոր է նաև հանքային ջրի օգտագործումը։ Սնվելուց առաջ պետք է մեկ բաժակ հանքային ջուր խմել՝ կում առ կում։ Դրանից հետո միայն պետք է սկսել դանդաղ ուտել: Օրգանիզմը մաքրելու համար կարելի է անսահմանափակ քանակությամբ ջուր խմել։
Ընդմիջումներ արե՛ք
Եթե զգում եք, որ կուշտ եք, վեր կացեք սեղանի մոտից և սկսեք շարժվել: Պարերը, բացօթյա խաղերը, զվարճությունները, մաքուր օդին քայլելը միշտ օգտակար են և զվարճալի:
Հանգստյան օրերին հանգստացե՛ք
Հանգստյան օրերն օգտագործեք շրջելու, զբոսնելու և անտառում դահուկ քշելու համար: Կտրեք ձեզ ծանր կերակուրներից, ավելի շատ բանջարեղենային և մրգային աղցաններ կերեք և անպայման շատ ջուր խմեք:
Հարակից հրապարակումներ`
- Տոներից հետո օրգանիզմը բեռնաթափելու ճիշտ ժամանակն է
- Ավելուկով աղցան, սպաս… Ինչպես բեռնաթափել օրգանիզմը տոներից հետո