
Կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել հարևան Վրաստանում
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնը,փոխանցում է aliq.ge-ն։
Վարակը հաստատվել է 50 անց տղամարդու մոտ, ում վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը գտնվում է մեկուսացման մեջ: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ վարակված անձը չի եղել Մեծ Բրիտանիայում, սակայն Իմնաձեն չի կոնկրետացրել, թե որ երկրում է ճանապարհորդել պացիենտը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածը գործնականորեն առողջացած է:
Իմնաձեի խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակը չի տարբերվում հնից ծանրության և մահացության ցուցանիշներով, սակայն ավելի արագ է տարածվում: Նրա խոսքով անվտանգության նորմերը պաշտպանելը մեծ նշանակություն ունի:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին