Մոսկվայում եղած հանդիպումից հետո ՀՀ ԱԱԾ տնօրենին գաղտնի ուղարկել են Բաքու. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրում է.
«Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանին՝ վերջինիս ադրբեջանցի գործընկերոջ ու նիկոլական իշխանության՝ ադրբեջանական կողմի հետ շփումներ ունեցող մի շարք այլ կասկածելի անձանց հետ, Փաշինյան-Ալիև հունվար 11-ին նախատեսված հանդիպման շեմին, խստագույն գաղտնիության պայմաններում, ուղարկում են Բաքու:
Նրա առաջ խնդիր է դրված գրավոր ձևակերպել ու ամրագրել այն բոլոր ամոթալի զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, ինչպես նաև պարտավորություններ վերցնել հաջորդ զիջումների համար:
Բոլոր նիկոլականներին, այդ թվում նաև այդ ԱԱԾ տնօրենին հիշեցնեմ, որ ձեր իշխանության արդյունքում մենք կորցրել ենք Հայրենիք:
Ձեր արկածախնդրության արդյունքում զոհվել են հազարավոր հայրենասերներ, իսկ Բաքվում պահվում են մեր տղաները, որոնց մեզ չեն վերադարձնում անգամ ձեր ստորագրած խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից 2 ամիս անց:
Այրվեք դժոխքում, անասուններ…»:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Կեսգիշերից կարող ենք սկսել սխալները ուղղելու տարին։ Գուցե տասնամյակը…
- Միքայել Մինասյան. Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար
- 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան