ԱՀԿ-ը հաստատել է Pfizer / BioNTech պատվաստանյութի արտակարգ կիրառումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իրավունք է տվել Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործմանը, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։
Ըստ աղբյուրի, այն համապատասխանում է անվտանգության և արդյունավետության անհրաժեշտ չափանիշներին: Դրա օգտագործման առավելությունները գերազանցում են հավանական վտանգները։
Կառույցը տալիս է արտոնություն համաճարակների դեմ պայքարելու համար անհրաժեշտ դեղամիջոցներին, որոնց թեստերի արդյունքները դեռևս վերջնական չեն: Դրանից հետո աշխարհի երկրները կարող են արագացնել ներքին արտոնման գործընթացը, իսկ ՄԱԿ-ը կարող է սկսել պատվաստանյութերի գնումները աղքատ երկրների համար:
Pfizer / BioNTech պատվաստանյութը օգտագործվում է ԱՄՆ-ում և ԵՄ-ում COVID-19- ի դեմ պայքարի համար: Ռուսաստանում կիրառվում է տեղական Sputnik V պատվաստանյութը:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան գրանցում է «AstraZeneca» առաջին պատվաստանյութը
- «Sinopharm» ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութը 79.3% արդյունավետություն է գրանցել
- Pfizer և BioNTech-ի կորոնավիրուսի պատվաստանյութերը սուր ալերգիկ ռեակցիաներ են առաջացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան