![](https://panorama.am/news_images/811/2430670_1/img_03012021_171719_790_x_444.thumb.jpg)
Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ այս հարցերի պատասխանները
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի քանի հարցեր է հրապարակյին կերպով ուղղել Նիկոլ Փաշինյանին.
«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:
Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝
- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.
- արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.
- ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:
Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»։
ՀԱՐՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել...
Опубликовано Արա Զոհրաբյան Воскресенье, 3 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Դանիելյան. Այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն
- Գագիկ Համբարյան. «ԽՍՀՄ տարիներին հրատարակված քարտեզները հերքում են դավաճան Նիկոլին»
Լրահոս
Տեսանյութեր
![Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/18/53906_1/3_thumb_v1_thumb_v1_thumb_v1_thumb.thumb.jpg)
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան