Նավթի գներն աճել են
Առևտրային տվյալների համաձայն՝ «Brent» ապրանքանիշի մեկ բարելի գինը անցյալ տարվա մարտի 4-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 53 դոլարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մոսկվայի ժամանակով ժամը 10:40-ի դրությամբ, Հյուսիսային ծովի «Brent» տեսակի նավթի խառնուրդի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 2,2 տոկոսով՝ բարելի դիմաց մինչև 52,94 դոլար, րոպեներ առաջ այդ ցուցանիշը հասել էր 53,14 դոլարի: Իսկ «Texas WTI» հում նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 2,01 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 49,5 դոլար:
Գները բարձրանում են՝ կանխելով արտադրությունը կրճատելու մասին «OPEC+» նավթ արտահանող դաշինքի նոր որոշումը։ Այժմ նրանք կքննարկեն՝ արդյոք նավթի շուկան պատրաստ է օրական մինչև 500 հազար բարել արտադրության աճի։