Արցախում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ
Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ:
«Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 5-ից «Հայեր միացեք» հասարակական կազմակերպության կողմից ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության շենքում բարեգործական հիմունքներով տրամադրվելու է մանկական սնունդ:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է աշխատանքային օրերին՝ ժամը 14:00-17:00, ներկայանալ նախարարություն ծնողի անձնագրով ու երեխայի ծննդյան վկայականով»,- նշված է Արցախ տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում