Այսօր, ամեն ինչ փոխվել է, իսկ մենք դարձել ենք անմիաբան, անկամ և հողատու. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Հայստանը «թավիշով» գրաված իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո Արցախի մասին գրեթե չի խոսում, կամ էլ խոսելուց՝ ակնարկում է անցյալ ժամանակով... Ակամայից հիշում եմ «Դուխով» գլխարկի պատմությունն ու «Արցախը՝ Հայաստան է» լոզունգը և շտապում «Տատիկ-պապիկի» արձան... Քարացած հավերժության բարձունքից տատն ու պապը հպարտ խոհեմությամբ նայում են ինձ ու հետո, ինձ թվաց, թե նաև ժպտում են...
Բայց այդպես էլ չիմացա՝ նրանք հենց այնպես են ժպտում, թե՞ մեր ժողովրդի միամտության վրա... Ախր Արցախի 2/3-ը հանձնել ենք, Շուռնուխն էլ տվինք, հիմա էլ խոսում են Տիգրանաշենի մասին...
Հ.Գ.- Երանի այն ժամանակները, որ մենք ազգովի գիտեինք ինչպես և ուր ենք գնում... Այսօր, ամեն ինչ փոխվել է, իսկ մենք դարձել ենք անմիաբան, անկամ և հողատու... Կներեք այս դառը ճշմարտության համար...»։
Հարակից հրապարակումներ`
- Գնդապետ Հասրաթյանը՝ ի պատասխան Փաշինյանի գրառման
- Այստեղ բախվում են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահեր և ունեն Կովկասի վերանայման խնդիր. Սենոր Հասրաթյան
- Խնդիրը ոչ թե «նախկիների» և «ներկաների» սահմանազատման մեջ է, այլ կեղծիքը ճշմարտությունից տարբերելու.Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան