Ըստ Մոսկվայի՝ Ադրբեջանը դիտմամբ է Հայաստանի երկնքում Մի-24 ուղղաթիռը ոչնչացրել
Ռուսաստանի ռազմական քննիչները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Մի -24 ռազմական ուղղաթիռի խոցման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վերադասակարգել են ավելի լուրջ հոդվածի (դիտավորյալ ոչնչացում)։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով իր իրազեկ աղբյուրին:
«Քրեական գործը, որը նախապես հարուցվել էր Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 351 հոդվածով (թռիչքների կանոնների խախտում կամ դրանց նախապատրաստում, որոնք անզգուշությամբ հանգեցրել են մարդկանց մահվան) վերակերպվել է ավելի լուրջ հոդվածի՝ 105 հոդվածի 2-րդ մասի (երկու կամ ավելի անձանց դիտավորյալ սպանություն)», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նա պարզաբանել է, որ եթե առաջին դեպքում մինչև յոթ տարվա ազատազրկում է նախատեսվում՝ որպես պատիժ, երկրորդում՝ մինչև ցմահ ազատազրկում կարող է լինել: Աղբյուրը նշել է նաև, որ այս որոշումը կայացվել է գործի շրջանակներում ձեռնարկված քննչական և գործառնական գործողությունների արդյունքների հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ընդունել է, որ ինքն է հարվածել ռուսական ուղղաթիռին
- Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին