Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով․ Միքայել Մինասյան
GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը և Ալիևին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում և խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ՝ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ մասին իր «Telegram»-ի ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«GPS-ով սահմանագծման հանցավոր շտապողականությունը, ԱԱԾ տնօրենին Բաքու ուղարկելը և Ալիևին ամբողջ ընթացքում զիջելը պետք է Նիկոլին միայն նրա համար, որ ստանա գոնե ինչ-որ զիջում և խցկի այն իր երկրպագուների ակումբի փափուկ ուղեղի մեջ իր իշխանությունը երկարաձգելու համար: Այդ փոքր զիջմամբ Ադրբեջանի համար կբացվի ճանապարհը Մեղրիում Նախիջևանի տարածքով: Նիկոլի համար կարևոր է գրանցել գոնե ինչ-որ հաջողություն, որպեսզի նրա դավաճանությունը կատարյալ չլինի, այլ ունենա համագործակցության գոնե փոքր նախանշաններ:
Ոչինչ, որ զոհվել են հայրենասերները, ոչինչ, որ մենք կորցրել ենք Արցախի ¾-ը, ոչինչ, որ դժբախտացել են հազարավոր ընտանիքներ, ոչինչ, որ երկրին ֆինանսական կոլափս է սպառնում, ոչինչ, որ ազգը խայտառակված է, փոխարենը մենք կարող ենք արագ մեկնել Մեղրի,կասի նա իրեն սպասարկողներին՝ լռելով այն մասին, որ Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով: Այդ անուղեղի նպատակը պարզ է՝ ամեն գնով պահպանել իշխանությունը: Արյան, կյանքերի, խայտառակության և մեր ապա երեխաների գնով»,- գրել է Միքայել Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան