
Պարգև սրբազանը այցելել է Ամարասի վանք
Այսօր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Մարտունու շրջան:
«Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելեց Ամարասի վանք և այնտեղ քննարկեց վանքի անվտանգության հարցը:
Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ»,- ասված է սրբազան հոր ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Հաղթում է նա, ով վերարթնանում ու վերակազմակերպվում է. Պարգև Սրբազան
- Պարգև սրբազանը ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելել է Գանձասարի վանք