Նիկոլը հաջորդը հանձնելու է Տավուշի մի քանի գյուղ, Արարատի գյուղերից մեկը և Մեղրին. Սամսոնյան
Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գրում է.
«Կհիշե՛ք, որ զգուշացրել ենք, քանի որ պատմությունը ձեր անտարբերությունն էլ չի ներելու։
Ուղիղ 2,5 տարի ասում էինք, որ նիկոլի միակ առաքելությունը Արցախը հանձնելն է. չլսեցիք ու եղավ ավելի վատ: Նա ոչ միայն հանձնեց Արցախը այլև իր կնոջ բունկերային ներկայության պատճառով կոտորեց 5 հազար երիտասարդի, տասնյակ հազարների անտուն թողեց ու հանձնեց նաև Հադրութն ու Շուշին:
Էդ արհավիրքից հետո ասում էինք, որ Նիկոլը հանձնելու է Սյունիքի մարզի բնակավայրերը. նորից չլսեցիք և արդյունքում այսօր արդեն կորսված է Շուռնուխը և Գորիս Կապան միջպետական ճանապարհը:
Հիմա ասում ենք նիկոլը հաջորդը հանձնելու է Տավուշի մարզի մի քանի գյուղ, Արարատի մարզի գյուղերից մեկը և Մեղրին: Էդ հանձնելու ժամանակահատվածն էլ երկար չի տևելու և ամենայն հավանականությամբ այն գրավոր թղթով կֆիքսվի հունվարի 11-ին:
Էս ամեն ինչի դեմ մենք պայքարում ենք մեր ունեցած հնարավորությունների մաքսիմումի չափով և արդեն 2,5 տարի, իսկ դուք անգամ էս ամեն ինչը տեսնելուց հետո նստած սպասում եք, թե է՞լ ինչ է հանձնելու: Պատմությունը նաև ձեզ չի մոռանալու, անուն առ անուն պատասխան եք տալու Հայրենիքը հանձնելուն նպաստելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան