Արցախում ձևավորվել են ռազմական բժիշկ-խաղաղապահների մոբիլ խմբեր. ՌԴ ՊՆ
Ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր են ստեղծել՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Տեղեկությունը հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Անցած մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Մարտունու շրջանի Ննգի բնակավայրի ավելի քան 50 բնակչի: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի ավելի քան 1100 բնակչի, այդ թվում՝ 135 երեխայի:
Բժիշկների շարժական թիմի աշխատանքի ընթացքում բուժական, վիրաբուժական և այլ ոլորտային որակյալ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո բոլոր դիմած քաղաքացիներին տրվել է խորհրդատվություն և կատարվել են անհրաժեշտ նշանակումներ»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղապահները Արցախում օգտագործում են ականազերծման «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր. ՌԴ ՊՆ
- Արցախի ավելի քան 800 բնակիչ որակյալ բժշկական օգնություն են ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում
- Արցախի ավելի քան 900 բնակիչ բժշկական օգնություն է ստացել ՌԴ ՊՆ դաշտային հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան