Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում իր տունտը այրող Արարատ Աղաբեկյանը երեք պատերազմիների մասնակից Աշխարհապետն է։
«Էսօր Շուռնուխում իր տունը այրողը արդեն երրորդ անգամ պատերազմի մասնակից Արարատն էր` բոլորին հայտնի Աշխարհապետը։ Ինձ միշտ թվացել է, եթե ունես կամք
Պատերազմի օրերին Աշխարհապետը միշտ ամենաշատն էր ոգևորում, որ գալիս էր համայնքապետարան բոլոր դռները բացում էր, բոլորին ջերմ բարևում ու միշտ հարցնում էինք` հը ի՞նչ կա, մի գոտեպնդող բան պիտի ասեր ու հումորն էլ անպակաս էր։ Էսօր տագնապ կար ձայնի մեջ, հիասթափություն ու մեծ ցավ։ Խառը, դաժան իրականությունից սիրտդ լցվում է ։
Սովորաբար միշտ ապագան է անհանգստացնող, բայց հիմա մտածում եմ` ինչպիսի՞ն կլիներ մեր ներկան»,- գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։
Արարատ Աղաբեկյանը ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսանյութում ասում է. «Թասիբով շուռնուխեցին վառեց իր տունը։ Վառեց, որ թուրքի ձեռքին չմնա։ 30 տարվա այս ազատագրված մեր հողերը չենք թողելու թուրքին, մեր ուժն էս ա պատում, մենք՝ հասարակ մարդիկս, էս ենք կարողանում անել։ Բերեցիք, հասցրիք այս աստիճանի մեր ժողովրդին, որ մարդն իր տունը պետք է պաժար տա, թքեմ ձեր երեսին։ Թուրքը երբեք չպիտի ոտքն այդ տուն դնի ու ապրի։ Էս ղեկավարությունն ինչ էլ ուզի անել, ինչքան էլ սրբապղծություն անի, երբեք չի կարող սյունյաց աշխարհը հանձնել։
Նիկոլ, էս էլ քո նավագոդնի նվեր շուռնուխեցուց։ Ես իմ պաշտպանած գյուղում իմ տունը իմ ձեռքով վառում եմ»։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ, էս էլ քո նավագոդնի նվերը շուռնուխեցուց»
- Մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում․ մարզպետարան
- Վաղվանից փողոց անցնելը դառնում է պրոբլեմ..., անասունի հետևից գնալ չկա. Շուռնուխի գյուղապետ
- Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է թշնամուն հանձնելու. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Թուրքերը մեզ մինչև հունվարի 5 ժամանակ են տվել..., անտերություն է սա. Շուռնուխի գյուղապետ
- Մարուքյան. Շուռնուխում քննարկել ենք Գորիսի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները
- Շուռնուխում լարված իրավիճակ է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին