ՌԴ-ում երկու ադրբեջանցու դեմ քրեական գործ է հարուցվել վանդալիզմի հոդվածով
ՌԴ Սարատովի մարզում, դատախազական ստուգման արդյունքների համաձայն, քրեական գործ է հարուցվել երկու ադրբեջանցիների հետ կապված միջադեպի կապակցությամբ, որոնք Վոլսկում Հավերժական կրակի մոտ գարեջուր են խմել և արևածաղկի սերմ կերել: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է մարզային դատախազության կայքը:
Գործը քննվում է մի խումբ անձանց կողմից կատարված վանդալիզմի մասին հոդվածով, պատիժը՝ ազատության սահմանափակում մինչև երեք տարի ժամկետով, կամ հարկադիր աշխատանք կամ ազատազրկում նույն ժամանակահատվածում: Գերատեսչությունից նշել են, որ իրենք վերահսկում են հետաքննության ընթացքը:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին: Երկու ադրբեջանցիներ, հավաքվելով Հավերժական կրակի մոտ, սկսել են այնտեղ գարեջուր խմել և արևածաղկի սերմեր ուտել՝ կեղևները նետելով կրակի մեջ: Տեղի բնակչուհին փորձել է նրանց վռնդել, բայց նրանք, կնոջ խոսքերով, անտեսել են իրեն և սպառնացել ինչ-որ ամենակարող ազգականով: Նշվում է, որ նրանք գիտակցել են իրենց «ստոր արարքը», բայց տեսախցիկով ձայնագրված հրապարակային ներողությունները չեն օգնել նրանց խուսափել քրեական հետապնդումից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա