
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2316 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 316 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 382 մարդ: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 18 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 232 079 դեպք, որից ապաքինվել է 222 787-ը, մահացել է 2 646-ը:
Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 14 511 թեստ, այդ թվում ՝ 9 300 արագ հակագենի թեստ և 5 211 «ՊՇՌ» թեստ:
1tv.ge-ն գրում է, որ կարանտինային ռեժիմում է 377 մարդ, հիվանդանոցում վերահսկողության տակ է 4012 մարդ, 763-ը՝ կովիդ-հյուրանոցում:
Վրաստանի 41 քաղաքացի տեղափոխվել է արտերկրից՝ բուժման նպատակով:
Միաժամանակ, հունվարի 4-ի դրությամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 594 նոր դեպք, ապաքինվել է 1 963 հիվանդ:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել հարևան Վրաստանում
- Վրաստանում կառավարության՝ սահմանափակումներ կիրարկելու իրավունքը երկարաձգվել է կես տարով
- Վրաստանում տաքսու վարորդները կանցնեն կորոնավիրուսի անվճար թեստ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին