Դիահերձարան եմ գնացել, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Քրոջս որդին է անհետ կորել է, զույգ եղբայրներ են, մեկին հոկտեմբերի 14-ին բերեցինք Երևանի հոսպիտալ, մյուսի անունը մոտ 10-12 օր հետո զոհվածների ցուցակում էր, բայց դին չենք գտնում»,- կառավարության շենքի առջև անհետ կորած զինծառայողի հարազատների բողոքի ցույցի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի մորեղբայրը։
Նա նշեց, որ շրջել են բոլոր դիահերձարաններով մի քանի անգամ՝ չկա, մի զինվոր տեղեկություն է տվել, թե զույգերից մեկին մարմինը քաշ է տվել անվտանգ վայր, զոհված է եղել։
«Նոյեմբերի 4-ին մյուս եղբայրն է ԴՆԹ-ի համար անալիզ հանձնել, քանի որ երկկողմանի ծնողազուրկ են։ 2 ամիս է՝ անալիզի պատասխան չկա։ Երեկ Հերացու դիահերձարան եմ գնացել, ահասարսուռ տեսարան էր, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է։
Ասացին՝ այդ պարագայում պետք է սպասել մինչև հունվարի 25-ը, քանի որ դեկտեմբերի 25-26-ին նոր դիեր են եկել, ԴՆԹ անալիզի պատասխանը կարող է լինել հունվարի 25-26-ին։
Մի՞թե ԴՆԹ անալիզ հանձնելու սարքն այդ մեկն է։ Եթե մեկն է, ինչո՞ւ չի գնվել նմանատիպ սարք նոյեմբերի 9-ից հետո։
Ընդհանրապես, մենք պետությո՞ւն ենք, թե՞ ոչ։ Ինչպե՞ս կարելի է երկու ամիս ԴՆԹ անալիզի պատասխանի սպասել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բաքվի բանտում 800-ից ավելի երեխա կա. Անհետ կորած զինծառայողի հայր
- Օրենքը չի պարունակում դրույթ, որ զոհված և անհետ կորած զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է. Իրավաբան
- Անհետ կորածի հարազատ. «Սև նոր տարի կբերեմ գլխներիդ»
- Առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիները մեկ մարդու խղճի վրա են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան