Մեր երեխուն ման ենք գալիս մեր հողի մեջ, չենք կարողանում գտնել. Անհետ կորած զինծառայողի հայր
Անհետ կորած զինծառայողի հայրը՝ Գեղամ Թադևոսյանը, լուսանկարում տեսել ու ճանաչել է հիվանդանոցում անգիտակից պառկած որդուն, սակայն այժմ որևէ բուժհաստատությունում չի գտնում տղային: Նա պատմեց, որ Գորիսից նկարել են բոլոր կոմայի մեջ գտնվող երեխաներին, ուղարկել են Երևան, իրենց երեխուն ճանաչել են հենց այդ նկարներում։ Նախարարությունից են ցույց տվել նկարները։ Հիմա երեխային չեն գտնում։
«Որ բուժհաստատություն դիմում ես, ընդհունարանից ասում են ՝ մենք անգիտակից չունենք, ով էլ կա ծնողով է։ Ես իմ որդուն ճանաչել եմ նկարով, ծնողից լավ ո՞վ է ճանաչում իր որդուն։ Հիմա իմ երեխան կոմայի մեջ է, ուզում եմ մեկ րոպե շուտ տեսնեմ իմ երեխուն, կարող է ձեռքը բռնում եմ, երեխես կոմայից դուրս է գալիս, կամ այնպիսի բան եմ կարողանում անել երեխայիս համար, որ իրենք չեն կարողանում։ Չի կարելի այդպես։ Քանի կար պատերազմ էր, հիմա էլ մեր երեխուն ման ենք գալիս մեր հողի մեջ, չենք կարողանում գտնել։
Հիմա մեր երկրի առաջին դեմքին ենք հարցնում՝ ո՞ւր ա մեր երեխեն։ Որ պետք է լինում, լավ էլ գտնում են»,-ասաց Գեղամ Թադևոսյանը:
Ակցիայի մասնակից անհետ կորած զինծառայող Ֆելիքս Պողոսյանի հայրն ասաց, որ իր տղայի հեռախոսին զանգ է գնացել, թուրքերն են վերցրել, խոսել։ Այդ տվյալը 3-4 շաբաթ առաջ հայտնել է ԱԱԾ, սակայն որևէ արդյունք դեռևս չկա։
Հարակից հրապարակումներ`
- Դիահերձարան եմ գնացել, ոսկորներ են պարկերի մեջ, տարբերակել անհնար է. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Բաքվի բանտում 800-ից ավելի երեխա կա. Անհետ կորած զինծառայողի հայր
- Օրենքը չի պարունակում դրույթ, որ զոհված և անհետ կորած զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է. Իրավաբան
- Անհետ կորածի հարազատ. «Սև նոր տարի կբերեմ գլխներիդ»
- Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ԼՂ-ում անհետ կորած ճանաչված ավելի քան 30 զինծառայողների որոնումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան