«Նիկոլ, էս էլ քո նավագոդնի նվերը շուռնուխեցուց»
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչը վառում է իր տունը։ Երեկ տեսանյութ է հրապարակել շուռնուխցի Արարատ Աղաբեկյանը։
«Թասիբով շուռնուխեցին վառեց իր տունը։ Վառեց, որ թուրքի ձեռքին չմնա։ 30 տարվա այս ազատագրված մեր հողերը չենք թողելու թուրքին, մեր ուժն էս ա պատում, մենք՝ հասարակ մարդիկս, էս ենք կարողանում անել։ Բերեցիք, հասցրիք այս աստիճանի մեր ժողովրդին, որ մարդն իր տունը պետք է պաժար տա, թքեմ ձեր երեսին։ Թուրքը երբեք չպիտի ոտքն այդ տուն դնի ու ապրի։ Էս ղեկավարությունն ինչ էլ ուզի անել, ինչքան էլ սրբապղծություն անի, երբեք չի կարող սյունյաց աշխարհը հանձնել։
Նիկոլ, էս էլ քո նավագոդնի նվեր շուռնուխեցուց։ Ես իմ պաշտպանած գյուղում իմ տունը իմ ձեռքով վառում եմ։
Սա ժամակավոր բան է, ես իմ քարը նորից դնելու եմ։ Հերթով վառելու են Նիկոլ, ու ամենամեծ պաժարում քեզ ենք պաժար տալու։ Կերար զորքիս գլուխը, ժողովրդիս գլուխը կերար, տուն պաժար տալը սովորեցրիր մեզ, քեզ քֆուր տալը սովորեցրիր մեզ։
Ես քրֆում եմ քեզ ամենավերջին ձևով։
Էս կրակը վառում եմ, էս ծուխ թող դուրս գա հանուն իմ 7000 զորքի, որի գլուխը կերար, այ փչացած կենդանի։
Նիկոլ, քեզ էլ պիտի այս կրակի մեջ վառեին, սրա պատճառը դու ես։ Թքեմ ես քո նամուսին, հայի հացը կերար, հայի ջուրը խմեցիր, հայ մոր կաթը կերար, բայց դու ապերախտ, փչացած կենդանի դուրս եկար»,- տեսնյութում ասում է շուռնուխցին։
Շուռնուխ համայնքի 12 տուն մնում է թշնամու ենթակայության տակ։ Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանն ավելի վաղ հայտնել էր, որ հայերին մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել այդ տներն ու տարածքը լքելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ միայնակ կին տեղափոխվել է Կապան, մյուս բոլոր ընտանիքները շարունակում են բնակվել Շուռնուխում․ մարզպետարան
- Վաղվանից փողոց անցնելը դառնում է պրոբլեմ..., անասունի հետևից գնալ չկա. Շուռնուխի գյուղապետ
- Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է թշնամուն հանձնելու. Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Թուրքերը մեզ մինչև հունվարի 5 ժամանակ են տվել..., անտերություն է սա. Շուռնուխի գյուղապետ
- Շուռնուխում լարված իրավիճակ է
- ՌԴ-ի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեզ. Շուռնուխի գյուղապետը՝ պատգամավորին
- Փաշինյան. Որոտանի, Շուռնուխի մասով կարող են ծագել հարցեր, ցավոտ իրավիճակներ