ԱՄՆ կբողոքարկի բրիտանական դատարանի վճիռը Ասանժի մասին
ԱՄՆ դատախազները հայտարարել են, որ բողոքարկելու են Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին չհանձնելու մասին բրիտանական դատարանի որոշումը: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ասանժի փաստաբանը:
Նրա խոսքով, ինքը մտադիր է չորեքշաբթի օրը պահանջել գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին:
Ավելի վաղ դատարանը մերժել էր WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ արտահանձնելու հայցը, որտեղ նրան սպառնում են մի շարք, ներառյալ լրտեսության մեղադրանքները:
Դատավոր Վանեսա Բարայսերը երկուշաբթի օրը ասել է, որ եթե Ասանժին արտահանձնեն ԱՄՆ, նա, ամենայն հավանականությամբ, ինքնասպան կլինի: Նա նաև կարգադրել է Ասանժին ազատել կալանքից:
ԱՄՆ-ը պահանջում է արտահանձնել Ասանժին, որին Վաշինգտոնը մեղադրում է լրտեսության և համակարգչային տեխնոլոգիաների չարաշահման 17 մեղադրանքների կապակցությամբ: Ասանժը 2010 - 2011 թվականներին հազարավոր գաղտնի էլեկտրոնային փաստաթղթեր է հրապարակել, ներառյալ Աֆղանստանում և Իրաքում պատերազմների մասին:
Եթե Ասանժը մեղավոր ճանաչվի բոլոր կետերով, ապա ազատազրկման ընդհանուր ժամկետը, որին նա կարող է դատապարտվել, կմոտենա 175 տարվա:
Ասանժի փաստաբանները նշում են, որ առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և պնդում են, որ նրա հոգեկան առողջությունը վտանգված է:
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնի դատարանը հրաժարվել է Ասանժին արտահանձնել ԱՄՆ-ին
- Լոնդոնում սկսվում են Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ լսումները
- ԱՄՆ-ում Ջուլիան Ասանժի գործով կա նոր մեղադրական եզրակացություն
- Ջուլիան Ասանժը Էկվադորի դեսպանատանը գտնվելու ընթացքում 2 երեխա է ունեցել