Բաքվի բանտում 800-ից ավելի երեխա կա. Անհետ կորած զինծառայողի հայր
Անհետ կորած զինծառայողների հարազատների հավաքվել են կառավարության դիմաց։ Ծնողներից մեկն ասաց, որ անորոշ վիճակ է, ուզում եմ իմանալ, թե ինչ աշխատանքներ են գնում իրենց երեխաներին գտնելու ուղղությամբ։ Նշում են, որ հավաքվելով այստեղ՝ փորձում են զգոն պահել կառավարությանը։
«Երկու ամսվա զինծառայող էր, Հադրութի շրջանում է կորել։ Նրա հետ ծառայողներից մեկն ասում է՝ զոհված է տեսել տղայիս, մյուսն էլ ասում է՝ վիրավոր է եղել։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ՝ ոչ մարմինը կա, ոչ էլ գերիների ցուցակում անունը կա։ Ծառայության եմ տվել ողջ ու առողջ, այդպես էլ իմ տղային ուզում եմ»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։
Մայրերից մյուսն ասաց, որ որդուց լուր չունի 80 օր, ենթադրյալ գերի է։
Անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը՝ Ռոման Գևորգյանն ասաց. «Ծնողներ կան, որ տեսել են իրենց երեխաների լուսանկարները վերակենդանացման բաժանմունքներում պառկած։ Բերել են Երևան, չկան, ոչ մի հիվանդանցում չկան։ Մեկ շաբաթ է այդ երեխաները չկան։ Ասեղ էին, ինչ էին, չկան այդ երեխաները»։
Նա ցույց տվեց վիրավոր զինծառայողներից մեկի նկարը՝ Գորիսի հիվանդանոցում, ում արդեն մեկ շաբաթ է չեն կարողանում գտնել։ Վերջին անգամ Գորիսում եմ նկարել կոնկրետ զինվորներից մեկին, մեկ շաբաթ է չեն կարողանում գտնել, քանի որ կոնկրետ չեն զբաղվում։
«Պետք է պատասախան տան։ Առողջապահության նախարարը պետք է գա, վզից կբեռնենք, պետք է տանի այնտեղ, որտեղ նկարել է այդ երեխաներին։ Ինքն է ցույց տվել երեխաների նկարները։ Պետք է գտնի, տա մեզ։
Չգիտեմ՝ առողջապահության նախարարն ինչով է զբաղվում, հաստատ ոչ մի բանով չի զբաղվում։
ԴՆԹ-ով գտած զինծառայողի մարմին են տվել, թաղել են, հետո պարզել են, որ իրենց երեխան չէ»։
Ռ. Գևորգյանը նշոց, որ կառավարությունում չգիտեն՝ Բաքվի բանտում 800-ից ավելի երեխա կա. «Վերադարձած 44 գերիների հետ խոսել ենք, ասում են՝ երեք հարկ է եղել երկու կորպուսով, ամեն խցում 6 հոգի։ Երեխաների աչքերը փակ տարել են, արյան անալիզ են վերցրել, թվեր են տեսել, գումարում ենք 800-ից ավելի է ստացվում»։
Նա նշեց, որ իրենց պահանջն է. «Կա հատված, որտեղ ադրբեջանցիները զոհվածներին մի տեղ փորել, թաղել են, պետք է իմանան, թե որտեղ են թաղել, որպեսզի գնանք, հանենք, ինչպես նաև գերիների կոնկրետ անուններ տան մեզ։ Համոզված եմ, որ Բաքվի բերդում 800-ից ավելի երեխաներ կան։
Չգիտեմ՝ ինչով են զբաղված՝ ի՞նչ նոր տարի, ի՞նչ ձյունանուշիկ, ամոթ է, գործի չեն։ Բոլորը պետք է աշխատեն։ Իմ երեխային երեք ամիս է չեմ տեսել»։
Նա նաև ասաց, որ այսօր տեղեր կան, որտեղ թուրքը չի թողնում մտնել ողջ մնացածներին գտնելու համար։
Այնուհետև նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի լինի, եռակողմ հանդիպման է գնալու, պահում են, որպեսզի չվարակվի։
«Թող զանգով խոսենք։ Կոնկրետ ինչ կա, մենք ներկայացնենք հեռախոսով, բայց առողջապահության նախարարը պետք է գա այստեղ, եթե չգա, մենք կգնանք»,-ասաց Ռ.Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- Օրենքը չի պարունակում դրույթ, որ զոհված և անհետ կորած զինծառայողների իրական թիվը պետական կամ ծառայողական գաղտնիք է. Իրավաբան
- Անհետ կորածի հարազատ. «Սև նոր տարի կբերեմ գլխներիդ»
- Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է ԼՂ-ում անհետ կորած ճանաչված ավելի քան 30 զինծառայողների որոնումների մասին
- Առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիները մեկ մարդու խղճի վրա են
- Պատերազմն արդեն 45 օր է, վերջացել է, անհետ կորածների խնդրով ոչ մի առարկայական գործողություն․Արմեն Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան