Միքայել Մինասյան. Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտի հասնենք՝ իրական է
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Սուրբ ծննդյան խոհեր
Քրիստոսը ծնվեց և աշխարհ եկավ ի պատասխան չարի։ Նա լույսը բերեց ընդդեմ խավարի: Ընդհանրապես Քրիստոսի ծնունդը խորհրդանշում է Աստծո և մարդկանց պայքարը ընդդեմ սատանայի ու չար ուժերի։ Հետևաբար, քրիստոնեության խորհուրդը նաև աննահանջ պայքարն է։ Մենք ապրում ենք մի ամբողջ քրիստոնեական կյանք իմանալով ու գիտակցելով, որ այն բաղկացած է լինելու միայն պայքարից։
Քրիստոնեությունը նաև ուժ է։ Խաչակիրները խաչով ու սրով պաշտպանում էին այն, ինչին հավատում էին, ազատագրում էին նրանց, ովքեր կալանված էին՝ նախապաշարումներով, վախով, հուսահատությամբ։
Քրիստոնեությունը նաև միավորող ուժ է, երբ Գևորգ Ե Կաթողիկոսը համախամբեց աշխարհիկներին, զինվորականներին և ժողովրդին՝ առաջնորդելով դեպի հաղթանակ:
Այս հունվարի 6-ը մեզ համար հենց այդպիսի խորհուրդ ունի։ Մեր խաչը ծանր է, մեր գործը՝ բարդ, մեր առաքելությունը՝ արդար:
Աստված չի ուղարկում անհնարին առաքելություն, նա մեզ չի դատապարտում անկարելիության։ Այն ինչ պիտի անենք՝ հնարավոր է, այն ինչին պիտին հասնենք՝ իրական է ու այն, ինչ դժվարությամբ պիտի անցնենք՝ տանելի է։
Մենք ունենք առաքելություն՝ հետ բերելու մեր զինվորներին, գտնելու անհետ կորածներին, հողին հանձնելու զոհվածների մարմինները, բուժելու վիրավորներին, թիզ առ թիզ վերականգնելու մեր հայրենիքը, վերանվաճելու պետություն ունենալու մեր իրավունքը, վերամիավորվելու՝ համերաշխությամբ և կերտելու ոչ թե փխրուն, այլ կուռ, ուժեղ, անքակտելի, անսակարկելի այնպիսի ապագա, որ ոչ մեկ չկարողանա այն խլել մեր երեխաներից:
Մեր խաչը մեր ուժն է, մեր թուրը՝ հավատով օծված։
Քրիստոս ծնվեց ու հայտնվեց։
Մեզ և Ձեզ մեծ Ավետիս»։
Սուրբ ծննդյան խոհեր Քրիստոսը ծնվեց և աշխարհ եկավ ի պատասխան չարի։ Նա լույսը բերեց ընդդեմ խավարի: Ընդհանրապես Քրիստոսի...
Posted by Mikayel Minasyan on Tuesday, 5 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Ճրագը տուն տանելով, նաև աստվածային օրհնությունն ենք տանում մեր տներ
- Եկեղեցիներում հունվարի 5-ին մատուցվելու է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ
- Մեղրին նույնպես վտանգված է խոստացված տրանսպորտային միջանցքի պատճառով․ Միքայել Մինասյան
- Մոսկվայում եղած հանդիպումից հետո ՀՀ ԱԱԾ տնօրենին գաղտնի ուղարկել են Բաքու. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Կեսգիշերից կարող ենք սկսել սխալները ուղղելու տարին։ Գուցե տասնամյակը…
- Միքայել Մինասյան. Հրապարակում եմ փաստաթղթերի փաթեթը, որը կարող էր հիմք հանդիանալ բանակցությունների միջոցով Սոթքի ոսկու հանքը Ադրբեջանին չհանձնելու համար
- 8 միլիարդ դոլար Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից վերցրեց ու տվեց իր բարեկամ Ադրբեջանի ժողովրդին․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան