Հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ճակատամարտում բանակը կարող է պարտվել և այն ընդունել որպես անցողիկ իրողություն, բայց երբ ժողովուրդն է հարմարվում պարտության մտքին, դա արդեն, եթե ոչ ողբերգություն, ապա, գոնե, լուրջ մտածելու տեղիք է տալիս... Վերջնական պարտությունից խուսափելու և հաղթածի պատիվը վերադարձնելու հրամայականներից մեկը հզոր առաջնորդով հզոր բանակ ունենալն է: Իսկ դա կարող է անել ոչ թե տարաբևեռ ընկալումներով բաժանված ժողովուրդը, այլ գաղափարակիր ազգը՝ իր, թեկուզ փոքրաթիվ, բայց մտածող հատվածի առաջնորդությամբ: Ժողովուրդն այս պարագայում պարտադրված է հետևել մտածող փոքրամասնությանը, քանզի հակառակ դեպքում դատապարտված է լինել օտարի կամքի ստրուկն ու նրա շահերի սպասարկուն»:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր, ամեն ինչ փոխվել է, իսկ մենք դարձել ենք անմիաբան, անկամ և հողատու. Սենոր Հասրաթյան
- Այստեղ բախվում են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական շահեր և ունեն Կովկասի վերանայման խնդիր. Սենոր Հասրաթյան
- Խնդիրը ոչ թե «նախկիների» և «ներկաների» սահմանազատման մեջ է, այլ կեղծիքը ճշմարտությունից տարբերելու.Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան