Ո՞րն է ավելի վախենալու՝ որ կոմպետենտ չեն, թե որ հույս ունեն ոչինչ չանել, ժամանակ ձգել ու հետո գցել ուրիշի վրա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Թանկացումները, իհարկե, բոլորիս խնդիրն են։ Շղթայական ռեակցիա է՝ էլ.էներգիան, գազը, դոլլարը բերելու են տարրական ապրանքների ու ծառայությունների թանկացմանը։ Ու շատ դեպքերում դա արդեն տեսանելի է։
Միջին խավը ծախսերը կքչացնի, ինչից տնտեսությունը կրկին կտուժի։ Անապահով խավը կդառնա էլ ավելի աղքատ։ Սա կզգանք գարնանը։
Պատերազմի արդյունքում կորցրել ենք ՀԷԿ-եր, հանքեր, վարելահողեր՝ սա էլ է բացասաբար անդրադառնալու տնտեսության ճգնաժամի վրա։ Եթե կառավարությունը բյուջետային ծախսերը անում է վարկով, ապա աղետ ասածը շատ մեղմ է։
Այս պատկերը հասկացող երկրի ղեկավարը կարող է ունենալ ժամանակ Ծաղկաձորում ռեստորանում նստի կամ երկար լավաշ հոդվածներ գրի Рафик саусэм нэ виноват բոլորին հոգնացրած ոճի մե՞ջ:
Չպիտի որ։ Այսինքն կամ չի հասկանում, ինչ է տնտեսության վիճակը, կամ գիտի, որ հետևանքները իր պատասխանատվության տակ չեն, գնալու է, թողնի ուրիշի վրա։
Այլ բացատրություն չկա, ոնց կարող ենք մինչև հիմա չունենալ որևէ ռազմավարություն ըստ ոլորտների, ճգնաժամից դուրս գալու պլան կամ իրական ճանապարհային քարտեզ։ Ու չգիտեմ էլ, որն է ավելի վախենալու՝ որ կոմպետենտ չեն, թե որ հույս ունեն ոչինչ չանել, ժամանակ ձգել ու հետո գցել ուրիշի վրա»։
Թանկացումները իհարկե բոլորիս խնդիրն են։ Շղթայական ռեակցիայա՝ էլ.էներգիան, գազը, դոլլարը բերելու են տարրական ապրանքների...
Posted by Anzhela Elibegova on Tuesday, 5 January 2021
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Դեմոյան. Ընդամենը երեք հարց կարող եմ բարձրացնել ու դրանց միանշանակ պատասխան տալ
- Երկիրը ներսից միտումնավոր շարունակվում է թուլանալ մարիոնետային ռեժիմի կողմից. Հոգեբան
- Վահե Հովհաննիսյան. Երեք անխուսափելի քայլ
- Նիկոլը պաշտպանում է Ադրբեջանի՝ Արցախին տիրանալու և ՀՀ սահմանները վերաձևելու իրավունքը. Թևանյան
- Որևէ արդարացում քեզ չի օգնելու, Նիկոլ. Տիգրան Աբրահամյան
- Էդմոն Մարուքյանը թանկացումների հարցով դիմել է ՏՄՊՊՀ նախագահին
- Կապիտուլյացիայից մինչև պարենային անվտանգության խնդիրներ և հացի թանկացում