Հեղափոխություն մետրոյում
Էլեկտրագնացքի վարորդի մասնագիտությունը պաշտոնապես դադարել է լինել զուտ տղամարդկանցը: Հունվարի 3-ին, նորագույն պատմության մեջ առաջին անգամ, գնացքը կնոջ գլխավորությամբ մտել է մոսկովյան մետրոյի Ֆիլեվսկայա գիծ: Եվրանյուզը գրում է, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք` կանանց համար պոտենցիալ վտանգավոր մասնագիտությունների ցանկը 456-ից նվազեցնելով 100-ի:
12 կին աշխատակիցներ վերապատրաստվել են որպես էլեկտրագնացքի մեքենավար՝ 2020 թվականի փետրվարից: Այս տարի նախատեսվում է աշխատանքի տեղավորել առնվազն 50 կին վարորդ:
Մոսկվայի մետրոյում կանայք աշխատել են որպես գնացքի մեքենավար 1936 թվականից ի վեր, բայց 1980-ականների սկզբին արգելք մտցվել է իրենց մասնագիտությամբ նոր աշխատակիցներ վարձելու վրա: Դա բացատրվել էր կանանց ծանրաբեռնվածությունից և աշխատանքային անբարենպաստ գործոններից պաշտպանվածությամբ:
Կանանց համար «վնասակար» մասնագիտությունների ցուցակը պաշտոնապես հաստատվել էր 2000 թվականին: