Քաղաքական 16:28 05/01/2021

Լիա Իվանյան. Մղձավանջը շարունակվում է

Լինում են  գեղարվեստական  ֆիլմեր կամ գրքեր, որոնք դիտելիս կամ կարդալիս մտածում ես՝ էս ի՜նչ  երևակայություն ունի հեղինակը։  Բայց մեկ էլ կյանքում  այնպիսի իրադարձություններ են լինում, որ ասում ես՝ ոչ  մեկի երևակայությունը չէր հերիքի նման սյուժեներ հորինելու համար։ Օրինակ այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում հատկապես 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո։ Մղձվանջների անվերջանալի շարան։

Ամենասարսափելի  մղձավանջն էլ այն է, որ վարչապետի աթոռին դեռևս սերտաճած է մնում  և շարունակում է իր դավադիր ծրագրերն իրականցնել երկիրը գիտակցաբար պատերազմիտարած, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած և  «բանավոր ըմբռնման» արդյունքում ՀՀ տարածքը  թշնամուն տվող պետական դավաճանը։ Պատերազմի մեջ գտնվող  երկրների ղեկավարների միջև  բանավոր համաձայնությունը  ո՞րն է։ Տեսանք, թե ինչի հանգեցրեց Դուշանբեիվերելակի բանավոր զրույցը։ Էլ չենք ասում, որ նույնիսկ նոյեմբերի 10-ին ստորագրած  փաստաթուղթըմիլիոն հարցերի տեղիք է տալիս, ուրմնացազգադավիբանավորպայմանավորվածություններըկասկածներչներշնչեն։ Արդեն  տեսնում ենք, թե ոնց են  Սյունիքի համայնքներից ու ճանապարհներից կտորներ պոկոտվում բանավոր համաձայնությունների  արդյունքում։

Սա պետություն է ի վերջո, թե՞ խաղամոլների ակումբ։  Ով ում ի՞նչ է խոստացել, ինչի՞ դիմաց, ի՞նչ պայմաններով․․․ Չգիտե՛նք, միայն տեսնում ենք, որ խաղադրույքն արված է մեր հողերի ու մեր անվտանգության վրա։ Մենք անտեղյակ ենք, թե մեր գլխին ովքեր ինչ առուծախ են անում, բայց տեսանելի է, որ   2018-ի ապրիլից սկսված մեծ խաբեությունը հասել է իր վերջնական փուլին՝ Հայաստանը որպես  ինքիշխան պետություն վերացնելուն։ Ամերիկացին ու բրիտանացին, ռուսն ու թուրքն  են մեր վաղվա քարտեզն ու կարգավիճակը ճշգրտում, իսկ մենք մի դավաճանի էլ չենք կարողանում հեռացնել երկրի ղեկավարումից։

Ավելին, չենք էլ կարողանալու արգելել, որ  հունվարի 11-ին Մոսկվա բանակցությունների  չգնա պատերազմը խայտառակ ձևով տանուլ տված հայրենադավը։ Հիմա ո՞նց աշխարհին հասկացնենք, որ չե՛նք վստահում նրան, որ դավաճանի պիտակը ճակատին դաջված սրիկան  իրավունք չունի ներկայացնել հայ ժողովրդին։

Հասարակության գիտակից շերտը ասել ու ասում է, որ  սույն արարածի ոչ բարով ղեկավարումը միայն աղետներ է բերել ևդեռ բերելու է մեր պետությանը։ Որպես կառավարիչ,  նա  և  իր ողջ թիմը  ձախողել են  բոլոր ոլորտները, քայքայել են   Հայաստանի տնտեսությունն ու բանակը,և արել են այդ ամենն այնպիսի ջերմեռանդությամբ, որ բնորոշ կարող էր լինել միայն թշնամուն։  Հենց հիմա, միթե թշնամու արարք  չէ հայ հասարակությունից  ծածուկ  ինչ-որ փաստաթղթերի ստորագրումը Բաքվում կամ Մոսկվայում։ Արդեն ակներև է, որ այս վարչախումբն իր գործունեությամբ   օգուտ է  տալիս միայն ադրբեջանցուն ու թուրքին։  

Ի՞նչ երաշխքիքներ ունեք, որ օգտվելով Նիկոլի թուլությունից և իրենց հանդեպ ունեցած լիակատար ենթակայությունից՝  Թուրքիան կամ Արդբեջանը նոր պատերազմ չեն սկսի Հայաստանի դեմ ասենք գարնանը, երբ  եղանակը  կտաքանա  և իրենց կորուստները համալրած կլինեն։  Չէ որ ակնհայտ է,  որ պատերազմն իրենց համար դեռևս ավարտված չէ։

Հենց այսօր, երբ մենք ընկած դավաճանի հրաժարականն ենք պահանջում՝ անդադար կարկամելով նրա անսահման անբարոյականությունից և անամոթությունից, Ադրբեջանն իր ոտքն  է պնդացնում ՀՀ տարածքում՝ GPS-յան կասկածելի  սահմանազատումներով  իրենով անելով ռազմավարական նշանակության մայրուղիների զգալի հատվածներ։ Հայաստանի համար գերկարևոր Իրանի հետ կապող  Մ 2 միջպետական ճանապարհըորոշ հատվածներ արդեն ադրբեջանցիների վերահսկողության տակ են։ Արդյո՞ք հենց այս սցենարը նկատի չուներ ազգադավը, երբ 2018-ին բոլթոնյան այցից հետո ակնարկեց, որ հնարավոր է փակվի Իրան-Հայաստան ճանապարհը։

Կյանքը ցույց է տալիս, որ Նիկոլն իր տերերի և  իր մանկլավիկների հետ միասին հետևողականորեն իրականացնում է նախանշված հայակործան ծրագրերը՝   փչացնելով հարաբերությունները մեր ավանդական բարեկամների հետ։ Դատելով իշխանությունների  բացահայտ թրքասիրությունից  և նրանց կողմից Ռուսաստանի հետ եղած հարաբերությունների փչացմանն ուղղված   քայլերից՝  բրիտանա-սորոսա-բոլթոնյան- թուրքական ծրագրի այսօրվա խնդիրը Հայաստանը  Ռուսաստանից հեռացնելն է։ Ըստ էության,  հետխորհրդային տարածքում իրականացված բոլոր գունավոր հեղափոխությունների գերխնդիրը ՌԴ թուլացումն է, և հայկական  «թավշյա հեղափոխությունը» բացառություն չէր։

Հանուն արդարության պետք է ասել, որ այս գլոբալ ծրագիրը Հայաստանում իրականցնելու համար «տերերն» ընտրել  են իր ստորության մեջ կատարյալ տեղական գործիքի, ում համար հայրենիք, արյուն, գեն, հավատ, հումանիզմ, ամոթ ու արժանապատվություն հասկացություններ պարզապես գոյություն չունեն։Նմանէ այն ֆիլմերին, որտեղ հիվանդ երևակայությամբ ու հոգեբանությամբ   մոլագարի  ձեռքին է հայտնվում  միջուկային մարտագլխիկ։  Եվ քանի դեռ այդ մոլագարը   հիմնավորապես մեկուսացված չէ, մեր երկրում մղձավանջները կշարունակվեն։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}