Խաղաղապահները Արցախում օգտագործում են ականազերծման «Ուրան -6» ժամանակակից ռոբոտային համակարգեր. ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ստեփանակերտի ծայրամասերը ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից «Ուրան -6» ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթուցիկ աշխատանքներ կատարելիս և ցանկացած եղանակային պայմաններում պահպանել տարածքների մաքրման բարձր տեմպը:
«2020 թ.-ի նոյեմբերի 23-ից ի վեր իրականացված գործողությունների ընթացքում, Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են ավելի քան 414,6 հա տարածք, ավելի քան 160 կմ ճանապարհներ, 617 բնակելի շենք, ներառյալ 20 սոցիալական նշանակության օբյեկտներ, և վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթուցիկ առարկաներ:
Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված պոլիգոններում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման գործողությունների համար անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցառումների ապահովմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան