ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ-ի ներկայացրած ևս մեկ դիմում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով միջանկյալ միջոց
Հունվարի 4-ին Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի ներկայացրած ևս մեկ դիմում ռազմագերիների և առ(անգված քաղաքացիական անձանց վերաբերյալ՝ կիրառելով միջանկյալ միջոց և պահանջելով Ադրբեջանից ներկայացնել տեղեկություն սահմանված ժամկետում։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից։
«Միաժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 § 2 դրույթի հիման վրա։
Հաշվի առնելով ռազմագերիների և առևանգված անձանց վերաբերյալ գործընթացների կարևորությունը և հարցի զգայուն լինելը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերով նշված անձանց անունները և/կամ այլ անհատականացնող տվյալները հրապարակելուց»,- հայտնում են գրասենյակից։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ը որոշել է հրատապ միջոց կիրառել ևս 23 հայ գերիների նկատմամբ
- Խծաբերդ. ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված հերթական դիմումը
- 44 գերիներից 26-ի մասով միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էին ներկայացվել ՄԻԵԴ
- ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ դիմումները` կիրառելով հրատապ միջոց ևս 23 հայ գերիների նկատմամբ
- Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն մի շարք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ
- Այս անգամ ՄԻԵԴ-ի կողմից շատ կոշտ նամակ էր և այն իրենից ենթադրում էր, որ խոշտանգման վարույթ է սկսվում. Գագիկ Խաչատրյանի պաշտպան