Կորոնավիրուսը ժամանակի ընթացքում կդառնա ավելի մեղմ. վարակաբան
Կորոնավիրուսը ժամանակի ընթացքում ավելի մեղմ տեսքով կանցնի: Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, վարակաբան Նիկոլայ Մալիշևը։
Նրա խոսքով, որպեսզի կորոնավիրուսի տարածումը նվազի, պատվաստում է պահանջվում, բայց այն ամբողջովին չի վերանա, և կլինի այնպես, ինչպես 2009 թ. գրիպի դեպքում. սկզբում դժվար էր, դեպքերը շատ էին և ծանր, իսկ հետո այն նմանվեց սովորական շնչառական հիվանդության:
«Այսպես թե այնպես, մենք ստիպված կլինենք նրա հետ ապրել մնացած ամբողջ ժամանակ: Երկար ժամանակ, բայց ոչ այն նույն որակով, ինչ հիմա: Հետագայում՝ այդքան ծանր չի լինի», - ասել է Մալիշևը:
Հարակից հրապարակումներ`
- COVID-19 նոր շտամը կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպը
- Կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքն է գրանցվել հարևան Վրաստանում
- 04.01.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 193 նոր դեպք, 14 մարդ մահացել է
- Աշխարհում ավելի քան 85 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա