Հրդեհ Քարաբերդ գյուղում
Հունվարի 6-ին, ժամը 07։30-ին դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրդեհը մարվել է ժամը 13։47-ին։ Այրվել են մոտ 50 հատ կոճղ և 3500 քմ խոտածածկույթ։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, ժամը 14։40-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաբերդ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։57-ին։ Հրդեհն ընդգրկում է մոտ 3500 քմ խոտածածկ տարածք։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են․ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։