Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ: Այս մասին համակարգող խորհրդին կից գործող գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիճինավան հայտարարել է, կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ, գրում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 2 666-ի:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 14 839 թեստ, արդյունքում արձանագրվել է վարակման 1 800 նոր դեպք, ապաքինվել է 489 անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին