Հայաստանում կոնյակի արտադրությունը 11.4%-ով նվազել է
Հայաստանում 2020 թվականի հունվար-նոյեմբերին կոնյակի արտադրությունը նվազել է 11.4%-ով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 29 մլն 600.7 հազար լիտր կոնյակ, իսկ 2019թ-ի նույն ժամանակահատվածում՝ 33 մլն 401.9 հազար լիտր։
Նշենք, որ 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 43 մլն 505.7 հազար լիտր կոնյակ՝ 2018թ. ցուցանիշի համեմատ աճելով 41.5%-ով։
2018թ-ին էլ Հայաստանում արտադրվել է 30,751.9 հազար լիտր կոնյակ՝ 2017թ-ի համեմատ աճելով 2.5%-ով։ 2017թ-ին կոնյակի արտադրությունն աճել է 39.4%-ով և կազմել 30,010.6 հազար լիտր, 2016թ-ին արտադրության ծավալներն աճել են 27%-ով և կազմել 21 մլն 529.2 հազար լիտր։ Մինչդեռ 2015թ-ին արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով և կազմել 16.9 մլն լիտր։