Ֆրանսիայից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության 5-րդ ինքնաթիռը
Հունվարի 5-ին Փարիզից Երևան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ազնավուր հիմնադրամը։
«Հիմնադրամը շնորհակալություն է հայտնում բոլոր կազմակերպություններին, կողմերին ու անձանց, որոնք մասնակցում են օգնություն հավաքելով ու ուղարկելով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այս չվերթը նախաձեռնել են Յուրի և Դենիս Ջորկաեֆները, իսկ օդանավը տրամադրել է Ֆրանսիայի կառավարությունը։
«Յուրի Ջորկաեֆն ու ֆրանսիացի բժիշկների խումբը Հայաստան է ժամանել հումանիտար առաքելությամբ, աջակցելու Լեռնային Ղարաբաղում տուժած հայերին»,-նշում են հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի դեսպան. Մտքով այն ընտանիքների հետ եմ, որոնց օջախներում սեղանի շուրջ աթոռներից մեկը դատարկ կմնա
- Երևան է ժամանել Ֆրանսիայի կողմից վարձակալված երրորդ մարդասիրական ինքնաթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին