Աշխարհում առաջին անգամ աղքատության մակարդակն աճել է
Վերջին 22 տարվա ընթացքում աշխարհում առաջին անգամ աղքատության մակարդակն աճել է։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ակնկալվում է, որ տնտեսական ակտիվության կրճատումը անկայուն և հակամարտություններից տուժած շրջաններում, կհանգեցնի աղքատության՝ ևս 18-27 միլիոն մարդու»,-ասել է նա:
Գուտերեշը նշել է նաև, որ Համաշխարհային բանկի գնահատմամբ ՝ աշխարհի ամենաաղքատ մարդկանց երկու երրորդը մինչ 2030 թվականը կապրեն անկայուն երկրներում: Նա պարզաբանել է, որ հակամարտությունները առաջացնում են աղքատություն և հաստատությունների անկայունություն:
Գուտերեշն ավելի վաղ ասել էր, որ աշխարհը կարող է բախվել վերջին 80 տարվա տնտեսական վատթարագույն անկման ՝ կորոնավիրուսային համաճարակի հետևանքների պատճառով: ՄԱԿ-ի ղեկավարը կանխատեսել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակի բարձրացում և սովի սպառնալիք: