Տիգրան Աբրահամյան. Քանի դեռ Հայաստանում իշխում է այս վարչապետը մենք ունենալու ենք նոր կորուստներ
«Եթե սկզբնական շրջանում տպավորություն կար, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությունն այն վերջին կետն էր, որտեղ արտացոլված էին մեր ամբողջական կորուստները, ապա կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ մեր կորուստներն ավելի մեծ են, քանի որ հայտարարությամբ չնախատեսված տարածքներ անցան ու դեռ անցնում են Ադրբեջանին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերը, Դիզափայտ լեռն անցան Ադրբեջանին, վերջինն ուներ հարավում ռազամավարական նշանակություն։ Դրանց ավելի ուշ գումարվեցին տարածքներ Զանգելան-Կուբաթլու հատվածում, Հայաստանից էլ Շուռնուխ, Որոտան հատվածները։
«Այդ տարածքները ներառված չէին հայտարարության մեջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք հանձնվում են բանավոր համաձայնությամբ։ Այստեղ հարց է առաջանում, էլ ի՞նչ տարածքներ են բանավոր համաձայնությամբ հանձնվելու Ադրբեջանին, քանի որ այդ թվում ռուսական շրջանակների կողմից շրջանառվում են Տավուշի ու այլ շրջաններից հնարավոր հանձնումների մասին։ Ցավոք, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ դրանք կարող են լինել ոչ թե կանխատեսումներ, այլ փաստեր, ու քանի դեռ Հայաստանում իշխում է այս վարչապետը մենք ունենալու ենք նոր կորուստներ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նրա համոզմամբ, այս իշխանությունը պետք է ապագայում իրավական ամրագրում տա տարածքների հանձման վերաբերյալ։
«Աշխարհում չկա մի պետություն, որի վարչապետը հայտարարի, թե տարածքներ են հանձնվում բանավոր համաձայնությամբ։ Այս պարագայում կարելի է ենթադրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունեցել է գաղտնի հավելված, իսկ եթե չի եղել, ապա բանավոր համաձայնությամբ հանձնածներին պետք է լինի իրավական ամրագրում»,- նշեց նա։
Կենտրոնի ղեկավարը ցավ հայտնեց, որ սահմանների գծման գործում հայկական կողմը գոյություն չունի, մինչդեռ Թուրքիան ու Ադրբեջանը չեն բավարարվելու ձեռք բերածով։
«Այս առումով խնդիրները, որպես պետություն, մեզ համար բազմաթիվ են։ Սակայն քայլեր, որոնք պետք է լուծեն մեր անվտանգային, տնտեսական խնդիրները, չկան»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ արդարացում քեզ չի օգնելու, Նիկոլ. Տիգրան Աբրահամյան
- Մենք կապրենք մեր հայրենիքո՞ւմ, թե՞ այնտեղ, որտեղ կկարողանանք փախչել. Տիգրան Աբրահամյան
- Աթոռակռիվն ու ամբիցիաները մի կողմ դրեք, Հայրենիք ենք կորցնում․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյանը՝ ԳՇ-ին ու ՊՆ-ին. Դուք անտեղյակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ եք
- Տիգրան Աբրահամյան. Արդեն ամեն ինչ լրիվությամբ պարզ է՝ նաև Փաշինյանի վկայություններով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին