Վալերի Բուայե. Մտածում եմ Հայր Հովհաննեսի ու Դադիվանքի մասին
Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի ազգային ժողովի անդամ Վալերի Բուայեն Սուրբ ծննդյան տոնի առթիվ ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Արցախի Դադիվանք եկեղեցուց և գրել.
«Այսօր՝ հայկական սուրբծննդյան տոնին հիշենք Արցախի հայերին՝ Նոր Ցեղասպանության զոհերին։
Մտածում եմ Հայր Հովհաննեսի ու Դադիվանքի մասին։ Մտածում եմ այս ժառանգության մասին, որին սպառնում են։ Մտածում եմ քրիստոնյաների սպանության մասին։
Եկեք չմոռանանք նրանց։ Եկեք դատապարտենք ու պայքարենք»,-գրել է ֆրանսիացի գործիչը։
En ce jour de Noël arménien je pense aux Arméniens de l'Artsakh victimes d'un nouveau génocide. Je pense au Père...
Опубликовано Valérie Boyer Среда, 6 января 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին