
Ադրբեջանը, խախտելով պայմանավորվածությունները, իրենց դիրքերն առաջ են տանում ԼՂ-ում. Վիտալի Բալասանյան
Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Աղդամի, Ասկերանի, Կարմիր Շուկայի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։
Նա նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել ձեռք բերված պայմանավորվածություններն ու առաջ տանել իրենց դիրքերը ԼՂ-ում։
«Ադրբեջանցիները մեկ անգամ չէ, որ խախտել են Արցախի Հանրապետության այսօր գոյություն ունեցող սահմանները։ Շփման գծում պարբերաբար լինում են խախտումներ։ Նոյեմբերի 10-ին ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են ատնում իրենց դիրքերը, փորձում են իրականացնել տարբեր սադրանքներ»,- հարցազրույցից մեջբերում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Բալասանյանի խոսքով, խախտումների մասին իրենք տեղեկացնում են ռուս խաղաղապահներին, բարձրացված հարցերն առայժմ մասամբ են լուծվում։
«Սակայն այդ ուղղությամբ նկատվում է դրական միտում»,- նշել է նա։