Գաբրելյանով. Ինչպես կատակում են վարչապետի թիկնազորի տղաները՝ Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ
Ռուսաստանում հայտնի հայ մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը, վկայակոչելով իր աղբյուրները, թելագրամի իր ալիքում ներկայացրել է, թե ինչ է նախորդել Նիկոլ Փաշինյանի՝ Սուրբծննդյան պատարագին չմասնակցելուն։
«Փաշինյանի շրջապատին մոտ կանգնած իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ընդվզում է։
Երեկ երեկոյան թիմի մի քանի ամենաակտիվ անդամներ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են իրավիճակը: Եզրակացությունը ցավալի է։
Հիմնական լեյտմոտիվն այս է՝ մեր կյանքը դժոխքի է վերածվել, փողոց դուրս գալ չի կարելի, քանի որ մարդիկ առնվազն վիրավորում են, շատ հայեր բռունցքներով են «դիմավորում»,- գրել է նա։
Գաբրելյանովի փոխանցմամբ, Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, հայտնել է, որ Նիկոլը դիմել է բանակի ղեկավարությանը, բանակը փողոց դուրս բերելու, պարետային ժամ սահմանելու համար՝ փորձելով վախեցնել ընդդիմությանը։ Գեներալները կտրականապես հրաժարվել են։
«Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի երեկվա կոչը՝ Փաշինյանին եկեղեցի մուտք գործել թույլ չտալու մասին, Փաշինյանին հունից հանել է։ Ամբողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, այն բանից հետո, երբ ուժայինները մերժել են, Փաշինյանը սովորականի պես խմել է։
Վաղ առավոտյան մամուլի ծառայությունը ծիծաղելի առիթ է մտածել կորոնավիրուսով արդեն հիվանդացած Փաշինյանի համար, նա ինքնամեկուսացել է։
Ինչպես կատակում են վարչապետի թիկնազորի տղաները՝ Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Բառեր չկան, կորոնավիրուսը շատ հարմար արդարացում է թաքնվելու համար
- Փաշինյանի գրառմանն ի պատասխան. ««Հա՛յր, մի ների՛ր սրան, որովհետև գիտեր, թե ինչ էր անում»
- Փաշինյանը եկեղեցի չգնաց. մեկնարկել է սուրբծննդյան պատարագը