Վաղը տեղի կունենա «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» թեմայով խորհրդաժողով
Հունվարի 7-ին «Իրավական ուղին» հրավիրում է «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողով։
ՀԿ-ն հրապարակել է օրակարգը.
- Խորհրդաժողովի բացում, «Իրավական ուղու» համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյան և Ռուբեն Մելիքյան, 13։00-13։10
- Պանել 1․ Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները․ միջազգային-իրավական համատեքստ, մոդերատոր՝ ի․գ․դ․, պրոֆ․ Արթուր Ղամբարյան, 13։10-14։10, բանախոսներ՝ Լևոն Գևորգյան, Վարդան Պողոսյան, Սիրանուշ Սահակյան
- Սուրճի ընդմիջում, 14։10-14։30
- Պանել 2․ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքները՝ պետական դավաճանության հանցակազմի համատեքստում, մոդերատոր՝ Ալվինա Գյուլումյան, 14։30-15։30, բանախոսներ՝ Արթուր Ղազինյան, Արմինե Ֆանյան, Տիգրան Ղազարյան
- Պրոֆ․ Թոմ Սամուելյան, հրավիրյալ բանախոս, թեման՝ «Ներկայացուցչական ժողովրդավարության արդի հարցերը Հայաստանում», 15։30-16։00
- Սուրճի ընդմիջում, 16։00-16։20
- Պանել 3․ Սահմանադրական իրավունքների վիճակը հետպատերազմական Հայաստանում, մոդերատոր՝ ի․գ․դ․, պրոֆ. Գևորգ Դանիելյան, 16։20-17։20, բանախոսներ՝ Երվանդ Վարոսյան, Աշոտ Սիմոնյան, Ռուբեն Մելիքյան
-Խորհրդաժողովի արդյունքների ամփոփում, 17։20-17։30
Խորհրդաժողովը տեղի կունենա «Իբիս» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա, 5/1), հունվարի 7-ին՝ ժամը 13։00-17։30։ Մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան