Հենրիխ Մխիթարյան. Անհրաժեշտ է անհապաղ բուժել ծանր վերքերը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորանքում վստահություն է հայտնել՝ հայերը կվերականգնվեն ու կշարունակեն արարել։
«Այսօր հայերը տոնում են Սուրբ Ծնունդը, որը համընկնում է Աստվածահայտնության տոնի հետ։
Սակայն այս տարի Սուրբծննդյան տոնը մենք կնշենք ծանր սրտերով։ Հայաստանն ու Արցախը պետք է հաղթահարեն պատերազմի վերքերը՝ ֆիզիկական և բարոյական։
Իմ հայրենակիցները ծանր հարված են ստացել։ Անհրաժեշտ է անհապաղ բուժել ծանր վերքերը։ Մենք պետք է նաև բուժենք մեր հոգու վերքերը, քանի որ Հայաստանում միայն հողը չէ, որ խոցված է, խոցված են կանայք, տղամարդիկ, երեխաները, որոնք վեր հառնելու արտասովոր ուժով են օժտված։
Պատերազմով անցած մարդիկ արժանի են աջակցության, որպեսզի կյանքը նորից սկսեն։
Մենք պետք է հաղթահարենք այս խավարը. բոլորի, այդ թվում պատերազմի հենց առաջին օրերից իմ «Ռոմա»-ի աջակցությամբ, համոզված եմ, որ մենք կվերականգնվենք։
Կշարունակենք եկեղեցիներ կառուցել, օպերաներ ստեղծագործել, նկարչության մեջ գլուխգործոցներ, բժշկության մեջ պատվաստանյութեր ստեղծել, գոլեր խփել, արարել, ստեղծել, հանդես գալ ու դրանք կիսել աշխարհի հետ։
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ...»,- գրել է նա։
Today Armenians celebrate their Holy Christmas, which also coincides with the Epiphany. This year however we will mark...
Опубликовано Henrikh Mkhitaryan Среда, 6 января 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին