Մատաղիսում հայտնաբերվել է 4 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ
Մարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,- ասել էԹադևոսյանը:
Նա հավելել է, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:
Հունվարի 5-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԻՊԾ-ն հունվարի 4-ի դրությամբ հայտնաբերել է 1184 աճյուն
- Ջաբրայիլի և Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի և 1 քաղաքացիական անձի մարմին. ԱՀ ԱԻՊԾ
- ԱԻՊԾ. Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում
- 3 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Ջաբրայիլի և Մարտունու ուղղություններից. ԱՀ ԱԻՊԾ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան