Միքայել Մինասյան. Բառեր չկան, կորոնավիրուսը շատ հարմար արդարացում է թաքնվելու համար
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելագրամի իր ալիքում հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի լիաթոք ծիծաղով լուսանկարն ու մասնավորապես գրել.
«Կար ժամանակ, երբ նրանք վայելում էին ժողովրդի սերը։ Օգտագործում էին ցանկացած առիթ փողոց դուրս գալու համար՝ Մերկելի այցը, գինու փառատոնը, Անկախության օրը, Երեխաների պաշտպանության օրը, խորովածի փառատոնը։ Ժողովրդի մեջ դուրս գալու համար ոչ մի առիթ բաց չէին թողնում։
Դա վիրտուալ Հայաստանի շրջանում էր, հեղափոխական իշխանությունների մեղրամիսի ժամանակ, երբ փիարով վատնվում են ժառանգություն ստացած ռեսուրսները։ Ապոկալիպսից տառապող, աղքատ ու դավաճանված Հայաստանը նրանց մոտ վախ է առաջացնում։ Նրանք վախենում են դուրս գալ փողոց, որովհետև նրանց դիմավորում են ձվերով, հայհոյում են, սպառնում, վիրավորում... Եվ այդպես լինելու է միշտ։
Ես ենթադրում եմ, որ Սուրբ պատարագը տեղի կունենա առանց նրանց։ Նրանցից մեկը հաջողությամբ վարակվել է կորոնովիրուսով ու մեկուսացել հարազատ Լոնդոնում (առանձին պատմությունն է, որ պատմական աղետ ապրող երկրի նախագահը ձմեռային արձակուրդներն անցկացնում է Մեծ Բրիտանիայում, բայց հիմա դրա մասին չէ):
Երկրորդը հույս ունի՝ մատից ծծած ինքնամեկուսացումով հերթական նախատեսված այցից առաջ խուսափել մեկ այլ ամոթից `«Գրիգոր Լուսավորիչ» տաճարում:
Բառեր չկան, կորոնավիրուսը շատ հարմար արդարացում է թաքնվելու համար: Բայց նա չի լվանա իր ձեռքերից արյունից և հոգուց կեղտը:
Մեզ մնում է ուրախանալ, որ այս գործիչները չեն կանգնի այնտեղ բոլորիս համար ամենապայծառ տոնին։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ։ Թող լույսը մտնի մեր սրտերը, խաղաղություն նվիրի մեր օջախներին ու օրհնի մեր ճանապարհը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին