Վարդան Բալյան. Պարզ ասեմ, Փաշինյանը քաղաքական գրառում է արել՝ Մաթևոսի Ավետարանից մեջբերում անելով։
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է,
««Քո մարգարիտները չպիտի խոզերի առաջ շաղ տաս»։
Փաշինյանը ամենևին ոչ պատահական է այսօր այս տողերը գրել։
Մարգարիտներ ունենալու համար պետք է ճանաչել դրանք, փնտրել, գտնել և ունենալ։ Խոզերն, օրինակ, չեն ճանաչում, նրանց անհաս է մարգարտի արժեքը։ Երկրորդ ուղերձն այս տողերի՝ չհանձնվելն է։ Մարգարիտը պահի ծնունդ չէ, այլ ցավի, պարգև, որը մարդը ստանում է հիասթափության, դառնության, անզորության որոշակի ճանապարհ անցնելուց հետո, որ տալիս է նրան ունեցածը գնահատելու կարողություն։ Մյուս իմաստն այն է, որ հոգու ներսի մարգարիտները ավելի մեծ արժեք ունեն, քան այն, ինչ կարող է առաջարկել դրսի աշխարհը, որտեղ խոզերն են։
Քո մարգարիտները ճանաչելուց հետո դու ավելի լավ ես «կարդում» մյուս մարդկանց, լսում ես՝ ի՞նչ են զգում, մտածում, և կարողանում ես ուրիշների ցավի ապրելակցելով նրանց հիշեցնել՝ համբերե՛ք, ձեր ցավից գանձ պիտի ծնվի։
Քրիստոսի այդ տողերը իրենց մեջ խորհուրդ ունեն նաև՝ մարդկանց պիտի օգնել միայն այն ժամանակ, երբ գիտես, որ օգնությունդ որևէ դեպքում չի ստրկացնելու նրանց, և առևտրի չվերածել կյանքը։
Պարզ ասեմ, Փաշինյանը քաղաքական գրառում է արել՝ Մաթևոսի Ավետարանից մեջբերում անելով»։
"Քո մարգարիտները չպիտի խոզերի առաջ շաղ տաս"։ Փաշինյանը ամենևին ոչ պատահական է այսօր այս տողերը գրել։ Մարգարիտներ...
Опубликовано Balyan Vardan Среда, 6 января 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան