Ալիևը՝ ՀՀ պաշտոնյաների ԼՂ այցերի մասին․ Եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացնում է, որ հայ պաշտոնյաների Լեռնային Ղարաբաղ այցերը խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին գրում է Tass-ը։
«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում է։ Թող չմոռանան պատերազմի մասին: Այս այցերը պետք է ավարտվեն: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի», - ասել է Ալիևը։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Ռուսաստանը կողմերին առաջարկեց իր միջնորդական հնարավորությունները: Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկում էր այդ թեմաները: Եթե հարաբերությունները կարգավորվեն, ապա ի՞նչ կարիք կա նման սադրիչ այցերի: Ի՞նչ են ուզում ցույց տալ: Ուստի բոլոր այցերին պետք է վերջ տրվի», - ասել է Ալիևը:
Ըստ նրա՝ ոչ մի օտարերկրյա քաղաքացի, միջազգային որևէ կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ առանց Ադրբեջանի թույլտվության:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին