Արթուր Ղամբարյան․ Չեմ տեսել նման ինստիտուցիոնալ, նման համակարգված նիհիլիզմ պետական օրենքների նկատմամբ
«Վերջին 2.5 տարիների ընթացքում մենք ստեղծել ենք մի իրականություն, որը, երևի թե բացառիկ խտացված կերպով ցույց է տալիս ժխտողականությունը, չասեմ՝ իրավունքի, գոնե՝ օրենքի նկատմամբ: Երկար տարիներ է, որ զբաղվում եմ և՛ գիտությամբ, և՛ պրակտիկայով, չեմ տեսել նման ինստիտուցիոնալ, նման համակարգված նիհիլիզմ պետական օրենքների նկատմամբ։ Մենք աչք փակեցինք փոքր նիհիլիստական պետական վարքագծի նկատմամբ։ Փոքր անարդարությունները ծնում են մեծ անարդարություններ»,- այս մասին այսօր ասաց իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ «Արցախյան երկրորդ պատերազմի պատճառներն ու հետևանքները․ միջազգային-իրավական համատեքստ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ։
Ղամբարյանի խոսքով՝ պետք չէ այսօր զարմանալ, թե ինչ եղանակով են իրականացվում սահմանազատման գործընթացները, երբ քաղաքական իշխանության ներկայացուցիչները սահմանազատման հարցում հղում են կատարում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վրա:
«Ես ապշում եմ, ոնց կարող է նման կարգավորման առարկա ունեցող օրենքը վկայակոչվել այս միջազգային իրավական շահառության հարցի վերաբերյալ։ Դրանք արվում են քաղաքական իշխանության բարձրաստիճան անձանց կողմից»,-ասաց Ղամբարյանը, հավելելով, որ դրանք հետագայում մեզ զրկելու են առարկություններ ներկայացնելու հնարավորությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան