Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել․Ա․ Աշոտյան
Ակնհայտ է այլևս, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպուման օրակարգը բազում սպառնալիքներ կարող է պարունակել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։
«Դավադիր ստահակը, ով կառչել է աթոռից և դիմադրում է սահմանադրական ճանապարհով Հայաստանում նոր, ավելի ամուր կառավարության ձեւավորմանը, թաքուն է պահում ժողովրդից Ալիևի հետ գալիք հանդիպման բովանդակությունը։
ՀՀ վարչապետի պաշտոնն ուզուրպացրած Հակահայկական տականքն արդեն դե-ֆակտո սպանել է Արցախի Հանրապետությունը,և հավանական է, որ շուտով վերջին մահացու հարվածը կհասցնի նաև Հայաստանի Հանրապետությանը։
Գալիք հանդիպումը կարող է դառնալ հայկական պետականության դիակը ֆորմալինի մեջ դնելու և մեր պետականության մումիֆիկացման եզրափակիչ արարը։
Նիկոլ Փաշինյանը Հայաստան ներկայացնելու իրավունք չունի։
Մինչև Հայաստանում չփոխվի իշխանությունը, որևէ նոր պայմանավորվածություն Ադրբեջանի հետ պետք է բացառել, իսկ մինչ այդ՝ օրակարգի գերակա հարց դիտարկել բացառապես ռազմագերիների, պատանդների և աճյունների վերադարձը»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին