Գագիկ Համբարյան․ Դավաճան Նիկոլն անուշադրության է մատնել ծանր վիրավորված զինվորներին
Քաղաքագետ, Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը գրում է.
«Դավաճան Նիկոլն անուշադրության է մատնել ծանր վիրավորված զինվորներին։
Համացանցը ողողված է ծանր վիրավորված զինվորների լուսանկարներով (կան նաև տեսանյութեր), որոնց հետագա բուժումը, իսկ ավելի ճիշտ ասել ողջ մնալու համար անհրաժեշտ է այն շարունակել արտասահմանյան կլինիկաներում...
Տղաների բուժման համար անհրաժեշտ են բավական մեծ գումարներ, որոնք ծանր վիրավորված զինվորների ծնողները և հարազատները չունեն և ստիպված հավաքում են համացանցում հայտարարություններ տարածելով...
Հետաքրքիր է, իսկ իշխանություններն ինչո՞վ են զբաղված... Ինչու՞ պետք է մեր հայրենիքի սահմանների պաշտպանության համար վիրավորված զինվորների բուժման հետագա հարցերով և դրանց ծախսերով զբաղվեն վիրավորված զինվորների հարազատները կամ մտերիմները...
Ինչի՞ վրա է ծախսել դավաճան Նիկոլը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միլիոնավոր դոլարները, եթե հիմա ծանր վիրավորված զինվորների հարազատները աշխարհով մեկ ընկած գումար են հավաքում՝ զինվորների բուժումն արտասահմանում շարունակելու նպատակաով... Ինչի՞ վրա են ծախսվում ազգադավ Նիկոլի կնոջ հիմնադրամների հավաքագրված միլիոնավոր դոլարները...
Սա դավաճան Նիկոլի հերթական անմարդկային քայլն է և այս իշխանությունների խայտառակությունն է...
Հ.Գ. Տեսնես ազգադավն ու դրա կինը համացանցում տեղադրված և տարածվող ծայրահեղ ծանր վիճակում գտնվող այդ տղաների լուսանկարները և տեսանյութերը դիտելուց ի՞նչ են զգում...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին