Ունենք երկրի նախագահի ու վարչապետի նոր տիպ` քաղաքական խաչագողեր․Զարուհի Փոստանջյան
Ունենք երկրի նախագահի ու վարչապետի նոր տիպ` քաղաքական խաչագողեր, նրանք հերքում, ոչնչացնում են պետական իշխանություն բանեցնելու առաքելությունը։ Այս մասին ասվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ։
««Խաչագողը մի գարշելի տիպ է։ Նա ավերված, փչացած, անբարոյականացած հասարակության հրեշավոր ծնունդն է։ Նա նեխած ջրի մրուրն է»․ Խաչագողի հիշատակարանը՝ Րաֆֆի։
Ունենք երկրի նախագահի ու վարչապետի նոր տիպ` քաղաքական խաչագողեր, նրանք հերքում, ոչնչացնում են պետական իշխանություն բանեցնելու առաքելությունը։ Ունենք նաև օրենսդիրներ, որոնք ունակ չեն ինքնուրույն գործել:
Երկիրը գտնվում է պատերազմի մեջ, իսկ երկրի ղեկավարներից մեկը Լոնդոնում է, մյուսը՝ Սևանում ինքնամեկուսացված:
Նոր տիպի քաղաքական խաչագողերի թեզն է գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներին «խաղաղասեր» և «անփոխարինելի» հռչակելը:
Նոր տիպի քաղաքական խաչագող նիկոլը իրեն իրավունք է վերապահում «գաղափարների» պարագլուխ ու թարգման հանդիսանալ, իսկ մյուսը` քաղաքական խաչագող արմենը, ճգնաժամը լուծողի դերում հանդես գալ:
Երկուսն էլ դեռ գործում են, բայց ակնհայտ է նաև, որ սրտները դողով սպասում են:
Նոր տիպի քաղաքական խաչագողների սպասարկուները և հենարանը՝ շողոքորթ «սև ագռավներն են»:
Շողոքորթ «սև ագռավները», որոնք դեռ հանդուրժում են նոր տիպի քաղաքական խաչագողերին ամենաշատը դողալու առիթ և հիմք ունեն: Դուք պատերազմի սկզբից կատարել եք «սև ագռավների» դերը, սակայն ուշ չէ, ունեք հնարավորություն դառնալու «սպիտակ ագռավ»:
Դուք հաստատապես տեղյակ եք և տիրապետում եք նիկոլի ու արմենի կողմից կատարված և նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունների մասին։
ՀՀ ԱԱԾ տնօրեն և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ դուք պարտավո՛ր եք գործել:
Հանցագործությունը պարտակելը հանցագործություն է:
Զգուշացեք, գալո՛ւ է օրը՝ ավերակները վերականգնվելու են, առողջանալու և ապրելու ենք բարոյական կյանքով:
Մենք` ազգի կառուցող, առողջ և բարոյական հատվածը իր գործը անելու է»,- ասվում է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան